News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը համացանցում սկսած ֆլեշմոբի եւ դրա անթույլատրելի դրսեւորումների վերաբերյալ

«Հարգելի՜ հայրենակիցներ,

- անգամ ամենակարեւոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին,

- անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը եւ նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը,

- անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետեւ նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետեւանք է առաջացնելու նաեւ ձեր ու ամբողջ հասարակության համար,

- անգամ եթե անձը օրենք եւ կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը։

Քաղաքացիներին, բոլորիս, մեկ հասարակությունում միասին պահողը բարոյականությունն է եւ իրավունքը՝ որպես այդ բարոյականության դրսեւորում։

Այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնությամբ իրենց նկարների հրապարակումներով ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքներ խախտելը դեռ շատ արձագանք է տալու։

Հ.Գ. Հուսով եմ՝ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի եւ կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն»,-գրել է Սիմոնյանը։

Տպել
Ամենաշատ