News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունու նստավայրում, նախագահության դատավոր Դանիել Մխեյանի, «բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով ընթացող դատական նիստին ցուցմունք տվեց հայցվոր կողմից՝ Անի Խաչատրյանը։

Նշենք, որ 15 հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին՝ հերքել հետեւյալ հայտարարությունը. «Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք եւ լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռեւս 2016-2017 թվականից արվում է»։

«Մենք կամավորներ ենք, գրանցված աշխատողներ չենք, նախաձեռնություն ենք ու բոլոր այն միջոցները, որոնք օգտագործվում են պայքարի համար. Ամուլսարի «պոստեր» կոչվածում սնունդ, տրանսպորտ ապահովելու համար։ Այդ բոլորը գոյանում են նվիրատվություններից։ Լինում են դրամահավաքներ եւ դրանց միջոցով հավաքվում է այդ գումարը, հետո կազմվում է հաշվետվություն եւ «Հայկական բնապահպանական ճակատի» էջով, թե ինչքան գումար եւ ինչ եղանակով է փոխանցվել։ Եղել է նաեւ, որ ֆիզիկական անձի հաշվեհամարին է փոխանցվել։ Քանի որ մարդիկ մեզ երկար տարիներ վստահում են, ոչ մեկի մոտ խնդիր չի առաջացել, որ ֆիզիկական հաշվեհամարներին է փոխանցվում։ «Հայկական բնապահպանական ճակատը» որեւէ հանքարդյունաբերողի կողմից որեւէ ֆինանսավորում չի ստացել։ Ես անձամբ հանքարդյունաբերողի կողմից չեմ ֆինանսավորվել»,- ասաց ցուցմունք տվողը։

Պատասխանող կողմի ներկայացուցչի հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի հայտարարությունը որեւէ հետեւանք հետագայում ունեցե՞լ է, Անի Խաչատրյանն ասաց. «Պարոն Ավինյանի այն հայտարարությունները «Լիդիան Արմենիա» ընկերությունը շատ ակտիվ օգտագործեց գովազդի տալով իր էջում, որպեսզի վարկաբեկի մեզ ու անգամ իր հետեւորդները նշում էին մեր անունները։ Դա արել է նաեւ վարչապետը ժամանակին։ Այդ ամենն օգտագործվում են, որպեսզի միջազգային հարթակում իրենց արժետոմսերի գները բարձրանան, որպեսզի ցույց տան, որ տեսեք, Հայաստանում կա խտրական մոտեցում ու մի հանքարդյունաբերող ֆինանսավորում է մյուսի դեմ պայքարը ու Կառավարությունը դրան չի խառնվում։ Մեր ղեկավարները վերցրել են այդ միֆերը, սարքել են մեծ փուչիկ, ու ամեն դա են ասում, որքա՞ն կարելի է հանդուրժել այդ զրպարտություններն ու ապատեղեկատվությունները մանավանդ փոխվարչապետի բերանից։ Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար, ինքը չի կարող օդից խոսել։ Նա չի կարող անպատասխանատու հայտարարություններ անել եւ հետո էլ ասել՝ ապացուցեք, որ ձեր մասին է խոսքը, հակառակը, դու ապացուցի, որ մեր մասին չի խոսքը»։

Նշենք, որ դատարանը պարտավորեցրել է հայցվորներին ապացուցման բեռ՝ ապացուցել, որ հայտարարությունը իրենց է վերաբերում, սակայն ապացուցելու նպատակով Ավինյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել է։ Այս հիմքով նախորդ դատական նիստերից մեկին դատավոր Մխեյանին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ