News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ ամիսն ամենաշոգն է դարձել Երկրի վրա՝ շարունակելով կլիմայի փոփոխության չթուլացող միտումը, քանի որ 2020 թվականն ամենաշոգը կլինի վերջին10 տարվա ընթացքում, հայտնել են Կոպեռնիկի Կլիմայի փոփոխության ծառայության գիտնականները, փոխանցում է CNBC-ն:

Ըստ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչակազմի՝ այս շրջանն ավելի քան 98 տոկոս հավանականությամբ ամենաշոգը կլինի մարդկության պատմության մեջ: «Վերջին ամիսն ամենատաքն է եղել դիտարկումների ամբողջ պատմությա ընթացքում, եւ դա, անշուշտ, մտահոգիչ նշան է»,- հայտարարել է Ֆրեդա Վամբորգը՝ Copernicus Կլիմայի փոփոխության ծառայության գիտնականը: «Էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ վերջին 12 ամսվա ընթացքում միջին ջերմաստիճանը վերջին 12 ամսվա ընթացքում ամենաշոգն է եղել երբեւէ գրանցված տվյալներից»,- ասել է նա:

Ըստ նոր ուսումնասիրության արդյունքների՝ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Սիբիրի որոշ հատվածներում, որտեղ ջերմաստիճանը միջինից 10 աստիճան բարձր էր, ինչպես նաեւ՝ Ալյասկայում եւ Անտարկտիկայում:

2019 թվականի հունիսից մինչեւ 2020-ի մայիսն ընկած ժամանակահատվածը միջինից շոգ էր գրեթե 0.7 աստիճանով: Ամբողջ աշխարհում մայիսը 0.63 աստիճանով ավելի տաք էր 1981 թվականից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածի միջինից:

Համաշխարհային ջերմաստիճանների անդադար աճող միտումը ջերմոցային գազերի արտանետումների արդյունք է, որոնք փոխում են կլիման:

2019 թվականը երկրորդ ամենաշոգ տարին էր, որը եզրափակել էր մարդկության պատմության ամենաթեժ տասնամյակը: Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է անթիվ կլիմայական աղետներով, այդ թվում՝ Գրենլանդիայում եւ Անտարկտիկայում սառույցի արագ հալումով, ավերիչ անտառային հրդեհներով Ավստրալիայից մինչեւ Կալիֆորնիա եւ ավելի ինտենսիվ եւ հաճախակի փոթորիկներով եւ ջերմային ալիքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ