News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա ունի քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունք: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լուսանկարներ հրապարակելու մասին:

«Ես տեսա, որ քրեական մասով էլ կային գրառումներ: Քրեական օրենսգրքով հոդված կա անձի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու ու տարածելու մասին: Դրա տակ էլ կարող է ընկնել: Բայց ես չեմ կարող քրեաիրավական գնահատական տալ, քանի որ չգիտեմ, թե ով է հավաքել, պահել: Տարածողին գիտեմ:

Եթե այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել: Եթե դա լիներ օրինակ Դանիայում, վստահ եմ, որ այդպես կլիներ: Հայաստանում միգուցե դրան չհասնի, սակայն մենք էլ ունենք բոլոր իրավական գործիքները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գրված հայհոյանքներին, Մարուքյանը նշեց, որ դա էլ վերջին տարիներին ձեւավորված մշակույթի արդյունքն է. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի այլանդակ հայհոյանքներ են հնչում մեր հասցեին: Իշխանությունը որեւէ բան չի արել, քանի որ հայհոյել են ընդդիմախոսներին: Երբ իրենց հայհոյեն, ինչ-որ բան կանեն»:

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկար, որտեղ երեւում էր աղջկա դեմքը եւ հետեւյալ գրառումն արել ՝ անթաքույց գեղեցկություն։ Այս լուսանկարը բուռն քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել սոցիալական հարթակում, ինչից հետո Փաշինյանը լուսանկարը հեռացրել էր իր էջից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ