News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարզպետին գրեցի օգնեք, մուննաթ եկավ վրաս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ Մարինե Ադայանը, որի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում։

«Չարենցավանում վարձով էինք ապրում, բայց քանի որ վարձը չկարողացանք տալ, եկել ենք ամուսնուս ծնողների հետ ենք ապրում։ Ամուսին չի աշխատում, ողնաշարի գրժա ունի, անկողնային պառկած է։ Սկեսրայրս ու սկեսուրս 62 տարեկան են դեռ թոշակ չեն ստանում։ Եկու տղա ունենք՝ 8 եւ 6 տարեկան։ Այդքան օգնություն բաժանեցին, մարզպետարան դիմեցի, համայնքապետարան դիմեցի, ոչ մի օգնություն մեզ չտվեցին։ Փոքր երեխեք են, ուրիշ բան չեմ ուզում, գոնե 2 կիլո մակարոն տան, ջրով սարքեմ, երեխեքս ուտեն։ Համայնքապետի ընտրության ժամանակ դուռ էին ջարդում, խնդրում էին, իսկ այսօր ի՞նչ են անում։ Իմ երեխան է սոված, կարտոշկան ի՞նչ է, տանը մի հատ չկա, որ մի աման սուպ եփեմ իմ երեխուն, ո՞նց պահենք լավ, թող ասեն։ Փող չեմ ուզում, հագուստ չեմ ուզում, ոչ մի բան, միայն սնունդ։ Մարզպետին մի բան գրում ենք մուննաթ է գալիս, ի՞նչ է դա նշանակում։ Մեկը չկա, որ իրենց ասի, որ քաղաքացին քեզ դիմում է իր երեխու համար, որ մի 10 կլիո ալյուր տաս, ինչո՞ւ ես նման վերաբերմունք ցուցաբերում , պաըճատն ի՞նչ է, քո գրպանից ես տալի՞ս։ Իրենք լավ էլ գիտեն, ճանաչում են մեզ, գիտեն, որ անապահով ընտանիք է։ Մի անգամ էլ այդ օգնության տոպրակից ինձ ուղարկեք, ուրիշ բան չեմ ուզում։ Հասցեով, համարով, ամեն ինչ ներկայացրել եմ, որ օգնեն, բայց ոչ մի բան։ Մարզպետի հետ նամակագրությունն էլ եմ պահել»,– ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ համայնքում օգնություն տրամադրում են միայն իրենց ծանոթներին. «Այնպիսի մարդկանց են օգնություն տալիս, որ ես լավ գիտեմ, ինչի՞ համար, իմ երեխան երեխա չի՞, հեսա բանակի ժամանակը գա, գլխին տալու ես տանես, սահմանին կագնեցնես, դե պահի։ 10 կիլո ալյուրն ի՞նչ է, որ ինձ չեն տալիս։ Ամենքն իր ազգականին, բարեկամին, հորքուր–մորքուրին են օգնություն տալիս, դա օրե՞նք է։ Երեխուս մանկապարտեզ չեմ ուղարկում, որովհետեւ վարձի գումար չունեմ։ Լույսը բացվե է երեխեքն ասում են պաղպաղակ առ, ուտենք, բակի երեխեքն ուտում  են, ի՞նչ պատասխանեմ, ծնող եմ, ես հասկամում եմ, բա իմ երեխե՞ն։ Նպաստ էլ չի տալիս, բալը չի բռնում։ Խնդրում եմ, եթե կարող եք սնունդով օգնեք, այս վիճակից դուրս գամ, երեխաներս սոված չմնան»։

Եթե կան մարդիկ, որ ցանկանում են օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094765023 Մարինե Ադայան։

Տպել
Ամենաշատ