News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգության հետ առնչություն ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիոն բուրգից հերիք չէ, դեռ մի բան էլ խոսում է պետական կառավարման բոլոր, կրկնում եմ` բոլոր ոլորտները ձախողած ու տապալած իր անպիտանների խմբակի աշխատավարձերի բարձրացումից: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ապաշնորհության եւ հանցավոր անգործության հետեւանքով 252 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է ցանկանա եւ պահանջի(!!!), որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա` պայմանով, որ կոռուպցիոն բուրգ երկրում չպետք է լինի: Պատկերացնու՞մ եք` ինչ է ասում: Սա ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որովհետեւ ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգության հետ առնչություն ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիոն բուրգից հերիք չէ, դեռ մի բան էլ խոսում է պետական կառավարման բոլոր, կրկնում եմ` բոլոր ոլորտները ձախողած ու տապալած իր անպիտանների խմբակի աշխատավարձերի բարձրացումից:

Բարոյականության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ` Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ օրինակ` Տաթեւիկ Ռեւազյանը բարձր աշխատավարձ ստանա` հայկական քաղավիացիան ոչնչացնելու եւ եվրոպական սեւ ցուցակ գցելու համար: Զոհրաբ Մնացականյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելու բանակցություններ վարելու համար: Արայիկ Հարությունյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` երկու տարվա ընթացքում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպել չկարողանալու համար: Արսեն Թորոսյանը բարձր աշխատավարձ պետք է ստանա` առողջապահական համակարգը պայթեցնելու եւ 252 ՀՀ քաղաքացու գլուխ ուտելու համար: Տիգրան Ավինյանը պետք է բարձր աշխատավարձ ստանա` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված պարետատան աշխատանքը հրաշալի կերպով տապալելու համար: Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան նաֆարով հանդերձ` աներձագով, եղբոր տղայով, կնոջ վարսավիրով, բարձր աշխատավարձ ստանա` երկիրը ատելության դժողքի վերածելու, տնտեսությունը պայթեցնելու եւ «կիրթ ու կառուցողական» Ալիեւի կոշիկները լիզելու համար: Բախտներս բերեց, որ ժողվարչապետն ամաչեց ասել, որ պետությունն արտասահմանյան գործակալների որջ դարձնելու համար պետք է հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ստանա նաեւ Լարիսա Մինասյանը:

Երկրորդ կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել: Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ