News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ես անընդհատ տեսնում եմ կոչեր, հորդորներ, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկում քաղաքացուն, ենթադրաբար, դիմակ չկրելու համար:

«Անգամ մեր խորհրդարանի գործընկերների կողմից կոչեր են հնչում, որ բանակը պետք է ներգրավել: Այս հակասական հայտարարությունները շատ հստակ են: Ընդամենը  3 շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից մեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը կոչ էր անում տրանսպորտը գործարկել, որովհետեւ մարդիկ այլեւս չեն կարող այսպես ապրել, տնտեսությունը  կործանվում է, մարդիկ մահանում են, իսկ այսօր տրամագծորեն հակառակ կոչն է արվում:

Ես վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործում, ի վերջո ոստիկանությունը հենց այն մարմինն է, որ ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավասություն: Եթե այդ իրավասությունը ոչ այսօր, ապա երբ պետք է կիրառել: Եթե որեւէ մեկը խախտում է մյուսի առողջ լինելու իրավունքը, եթե այստեղ ոստիկանությունը որեւէ միջամտություն չպետք է իրականացնի, եկեք ուրեմն որեւէ համեմատություն չանենք Վրաստանի հետ: Որովհետեւ այն խիստ գործողությունները, որ Վրաստանն էր իրականացնում, ուղղակի համեմատելի չեն անգամ մեր ոստիկանական գործողությունների հետ»,-ասաց նա:

«Եթե ոստիկանության կողմից արձանագրություն կազմելուց հետո, հորդորներից հետո որեւէ կերպ քաղաքացին չի ենթարկվում պարետի պահանջին, որը պարտադիր է, ապա ոստիկանությունն իրավունք ունի բերման ենթարկելու քաղաքացուն:  Եթե դա չարվի, համոզված եմ, ԱԺ ամբիոնից հնչելու են հայտարարություններ, որ ոստիկանությունը բավարար չափով չի գործել, եւ մենք ունեցանք ձախողում»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը տեսե՞լ է տեսագնյութը, Գայանե Աբրահամյանը բացասական պատասխան տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ