News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կիեւում Գերագույն ռադայի մոտ են հավաքվել ցուցարարներ, որոնք պահանջում են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Ցուցարարներ են հավաքվել նաեւ Խարկովում ու Լվովում, ավելի ուշ բողոքի ցույցեր կընթանան նաեւ մյուս քաղաքներում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ «Ձայն» կուսակցության պատգամավորներ եւ «Ժողովրդի ծառաներ» կուսակցության մի քանի պատգամավորներ, որոնք նույնպես հանդես են գալիս Ավակովի հրաժարականի օգտին: Դրանից բացի, ներկա են «Ազատություն» համաուկրաինական միավորման, «Աջ հատվածի» ներկայացուցիչներ եւ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհներ՝ «Նոր ուժերի ռուխ»-ի դրոշներով:

Ավելի ուշ ցուցարարները վառել են պիրոտեխնիկայի ջահեր եւ այրել ոստիկանական «ՈՒԱԶ»-ը՝ որպես 90-ական թվականների իրավապահ համակարգի խորհրդանիշ: Ռադայի մոտ կատարվել է նաեւ ինքնահրկիզման փորձ: Նման քայլ է վճռել կատարել Նոր Կախովկայից մի բիզնեսմեն, ում, իր խոսքով, բանդիտները ոստիկանների հետ միասին վտարել են սեփական տնից:

Բողոքի ցույցեր են ընթանում նաեւ Խարկովում ու Լվովում: Ցուցարարների խոսքով՝ Ուկրաինայում ոստիկանության բարեփոխումը ձախողվել է, եւ անթույլատրելի է, երբ ոստիկանական տեղամասերում բռնաբարում ու սպանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիեւում սկսվել է Պորոշենկոյի՝ Յանուկովիչի գործով հարցաքննությունը
Նա դրական պատասխան է տվել հարցին՝ եղե՞լ է արդյոք Յանուկովիչի քաղաքական ընդդիմախոսը 2014-2015 թվականներին...
Զելենսկին պարզաբանել է՝ ինչու Սաակաշվիլիին չի նշանակել փոխվարչապետի պաշտոնում
Սաակաշվիլին հրաժարվել է դառնալ Զելենսկու խորհրդականը
«Մենք հանդիպեցինք Միխայիլ Նիկոլոզովիչի հետ, նա ասաց. «Ես ուզում եմ օգնել...
Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի փլուզման սպառնալիքի մասին
«Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, այո, եթե մենք արագ փոփոխություններ չիրականացնենք, իրական բաներ չանենք, երկիր կարող չլինել...
Ռադայում գրանցվել է որոշման նախագիծ Արսեն Ավակովին հեռացնելու մասին. ստորագրել է ավելի քան 50 պատգամավոր
Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից կա միայն մեկ ստորագրություն՝ Յանա Զինկեւիչի եւ ոչ մի «Բատկիվշչինա» կուսակցությունից…
Սաակաշվիլին կոչ է արել օրինականացնել խաղատներն Ուկրաինայում
«Մենք կարող ենք որոշ դեպրեսիվ մարզեր կամ տարածքներ ընտրել եւ դրանք բառիս բուն իմաստով Կլոնդայքի վերածել...