News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կարիքների համար, ըստ նախնական հաշվարկների,  2019 թվականին 32.8 միլիարդ դրամ պետք է հատկացվեր, սակայն, մի շարք ճշտումներից հետո, ծախսերն ավելացել են մինչեւ 34.1 միլիարդ դրամ: Այս մասին հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, ըստ նրա, այդ միջոցներից 33.7 միլիարդ դրամ է ծախսվել, ինչը ընդհանուր հատկացված գումարի 98.7 տոկոսն է կազմում: «Ինչպես եւ ենթադրվում էր, միջոցների մեծ մասը բաժին է ընկել ազգային անվտանգության միջոցառումներին, եւ դրանք 30 միլիարդ դրամ են կազմել: Իրականացումը մոտ 99 տոկոս է կազմել»,- նշեց նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ