News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ ոստիկանությանը լուրջ չեն վերաբերվում։ Այսպիսի հարց ուղղեց լրագրողը Ոստիկանապետ Արման Սարգսյանին այսօր՝ հունիսի 5–ին Ազգային ժողովում։

Լրագրողի դիտարկմանը, որ տպավորություն է ստեղծվել, թե ոստիկանության նկատմամբ անլուրջ մոտեցում կա, ոստիկանապետը դրանում մեղադրեց լրատվամիջոցներին. «Անլուրջ են մոտենում, թե լուրջ, դա խորը վերլուծության արդյունք է։ Կխնդրեմ՝ լուրջի ու անլուրջի մասին գնահատական տալուց առաջ ուսումնասիրել Ոստիկանության կատարած աշխատանքները՝ մասնագիտական առումով»։

Հարցին՝ արդյոք ինքը չունի՞ այդպիսի տպավորություն, ոստիկանապետն ասաց. «Բացարձակ։ Տպավորությունը ստեղծում են լրատվամիջոցները։ Օրինակ՝ ես Գավառի հիվանդանոցում չէի գտնվել… Ցանկալի կլինի լուրը տարածել այնպես, ինչպես որ կա»։

Լրագրողն անդրադառնալով Գավառում տեղի ունեցած միջադեպերին՝ նկատեց, որ անգամ ոստիկանապետի այնտեղ գտնվելը չզսպեց քաղաքացիներին, ինչին Արման Սարգսյանն արձագանքեց. «Ամբողջ հասարակությունը շուրջ մեկ օր լարված լսում էր, որ 2 անձի մորթել են»։

Լրագրողը հիշեցրեց,, որ փաստաբաններն են հայտարարել անգամ, որ Գավառի բկ-ում քաղաքացիների կոկորդ են ծակել, Սարգսյանն ասաց. «Կոկորդ ծակել եւ 4 զոհ ունենալ եւ վերջում պարզել, որ 2 զոհ կա…։ Կարծում եմ, որ լրատվությունը պետք է մի փոքր ավելի փաստերի վրա հիմնված լինի եւ ապատեղեկատվություն չտարածի. դա լավ բան չի»։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Գավառի դեպքերի շուրջ ստեղծված իրավիճակում «քավության նոխազ» դարձավ մարզի ոստիկանապետը, Արման Սարգսյանն արձագանքեց. «Քավության նոխազ չընտրվեց, Գեղարքունիքի ոստիկանապետը պետք է կանխատեսեր, որովհետեւ այդ տարածքի օպերատիվ վիճակին տիրապետողն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ