News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը պետք է բարեփոխվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք ինքը ընդունո՞ւմ է, որ Ոստիկանությունն, այնուամենայնիվ, որոշակի բացթողումներ ունեցել է պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման առումով, ոստիկանապետն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ մի պաշտոնատար անձ չի կարող խոսել, թե ինքը բացթողումներ չի ունեցել։ Իհարկե, ունեցել ենք, բայց ես չեմ կարող չպնդել, որ Ոստիկանությունը իր ուժերի չափով ամեն ինչ արել է, որպեսզի պարետի որոշման պահանջները կատարվեն պատշաճ»։

Ոստիկանապետը ավելի լավ բացատրելու համար բերեց օրինակ. «Ես պարբերաբար դուրս եմ գալիս՝ մեր ծառայությունները ստուգելու եւ տեսնում եմ, որ որտեղով մեր ոստիկաններն անցնում են, որ քաղաքացիների դիմակը կիսահանած վիճակից միանգամից բարձրացնում են իրենց դեմքին։ Եվ երբ ոստիկաններն անցնում են, կրկին հանում են։ Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը ոստիկան կարգել։ Դա ուղղակի անտրամաբանական է։ Մենք կիրառել են վարչական մեթոդներ, շուրջ 20 հազար եւ ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ ունենք։ Սկզբնական փուլում մեր քաղաքացիները բերման էին ենթարկվում Ոստիկանության բաժիններ, որտեղ կազմվում էին նորից արձանագրություններ եւ նորից քաղաքացիների կողմից այդ համակեցության կանոնը չէր պահվում այն դեպքում, երբ սա օրենքի պահանջ է։ Պետք է վարքագծի կանոն ձեւավորվի սկսած ինձանից վերջացրած մեր սիրելի քաղաքացիներից»։

Հարցին՝ ի վերջո, ե՞րբ է բարեփոխվելու Ոստիկանությունը, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը պետք է բարեփոխվի։ Ոստիկանները հասարակության անդամներ են եւ Հայաստանի հասարակության մի մասը։ Ես՝ ինքս Ոստիկանության կենտրոնական ապարատի շենքում անընդհատ փորձում եմ պտտվել եւ տեսնել մարդկանց դիմակ կրելու այդ պահանջը որքանով է կատարվում։ Լինում են դեպքեր, երբ մեր աշխատակիցները միջանցքում իջեցրած են լինում դիմակը»։

Լրագրողի դիտարկմանը, որ դրսում դիմակ կրելը դժվար է, ոստիկանապետն արձագանքեց. «Դժվար է, թե դժվար չէ. կարծում եմ՝ ավելի լավ է, որ դժվար շնչել, քան Աստված չանի մի բան լինի եւ չշնչեն»։

Լրագրողի դիտարկմանը, երբ ինքը ներկայացնում էր ամփոփիչ թվերը, ասել է, որ այդտեղ ներկայացրած թվերում նկարչություն չկա, նշեց, որ ստացվում է՝ նախկին ոստիկանապետեր Վալերի Օսիպյանի եւ Վլադիմիր Գասպարյանի օրոք նկարչություն է ներկայացվել, Արման Սարգսյանն ասաց. «Ես զերծ կմնամ անուններ տալուց։ Ես նաեւ նշեցի, որ բոլոր ղեկավարները այս արատավոր երեւույթի դեմ պայքարել են։ Հիմա վաղը ինձանից հետո եկողի համար սա խնդիր չի լինելու։ Սա տարիներ շարունակ ասվել ու հղկվել է։ Ես չեմ բացառում, որ մի հեռավոր մարզում կամ Երեւանի բաժիններից մեկում հնարավոր է, որ իր ցուցանիշը բարելավելու համար ինչ-որ մի մանիպուլյատիվ երեւույթի գնա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ գարնան սկիզբ
Եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել․․․
Լոս Անջելեսի շրջանը կմտցնի COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումներ
Շրջանի իշխանությունները հատուկ նշում են կրոնական արարողությունների եւ բողոքի ցույցերի արգելման անհրաժեշտությունը․․․
Ռուսաստանում համավարակի սկզբից կորոնավիրուսային սահմանափակումներին չհետեւելու պատճառով տուգանվել է ավելի քան 1 մլն մարդ
Ոստիկանության աշխատակիցները համավարակի սկզբից ավելի քան 1,1 մլն մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել սահմանափակումների խախտումների պատճառով․․․
Ջո Բայդենը փորձագետներին թույլ կտա ինքնուրույն որոշելու, թե առաջին հերթին կորոնավիրուսի դեմ ում են պատվաստելու
Նկատի ունենալով, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգն առկա է տարիքային բոլոր խմբերում՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործման հերթագայությունը դժվար կլինի․․․
Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութը սկսել են փոխադրել տարբեր երկրներ․ լրատվամիջոցներ
Ամերիկյան United Airlines ընկերությունը ուրբաթ սկսել է չարթերային չվերթներ կատարել դեպի տարբեր երկրներ՝ կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի բաշխման համար․․․
Ռուսաստանուն մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 510 մարդ
Ռուսաստանում համավարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 39 068 մարդ...