News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքից ազատման դիմում գրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրին ՊԵԿ լրատվական ծառայությունից։

«Տարաձայնությունը եղել է աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ եւ Դավիթ Անանյանը նախընտրել է ինքն անձամբ հեռանալ, քան թե ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին հեռացնի»,– ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում  գրել էր, որ  ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Այսօր էլ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՊԵԿ–ում սպասվող փոփոխությունների մասին։

«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,-նշեց նա:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէին հակահամաճարակային կանոնները։
«Վարչապետը պահանջել է ՊԵԿ նախագահից աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը՝ դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը ու ՊԵԿ նախագահն անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը», - գրել էր «Հրապարակ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ