News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզում հանցավորության բացահայտման շարժընթացում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Քաջարանի եւ Սիսիանի աղմկահարույց դեպքերին։

Ոստիկանապետը խնդրեց՝ Քաջարանի դեպքերը չքաղաքականացնել։

Լրագրողի դիտարկմանը, որ Քաջարանի դեպքերից բացի նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաեւ Սիսիանում, որը կապվում է Սյունիքի մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի գործելաոճի հետ, որն, ըստ լրագրողի, աչքի է ընկել «նախկինների գործելաոճով», ծեծ իրականացնելով, Արման Սարգսյանն ասաց. «Դուք Ազիզյանին էլ կապում եք ինձ հետ, որ մենք համակուրսեցիներ ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կուրսում եղել է 280 հոգի։ Առաջին կիսամյակից 280 հոգուց դուրս են մնացել 30 հոգի, հետո մենք ավարտվել ենք մոտ 180 հոգով։ Բոլորը ծառայել են Ոստիկանությունում»։

Լրագրողը շեշտեց, որ Սյունիքի ոստիկանապետը միշտ աչքի է ընկել բռնություն գործադրելով. «Ինձ համար հիմք են հանդիսանում տրված իրավական գնահատականները։ Պարոն Ազիզյանի արարքներին, թե լավ, թե վատ, տրված են իրավական գնահատականներ։ Նրա նշանակում եւ պաշտոնավարումը իրականացվում է օրենքի տառին համապատասխան։ Ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում՝ վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար։ Ոչ մեկի պարագայում ես ծեծի մասով նորմալ չեմ համարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ