2018 թ. հունիսի 8-ին Գյումրիի սուպերմարկետներից մեկի մոտից մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։
Թեեւ չհաջողվեց «տաք հետքերով» բացահայտել հանցագործությունը, իրավապահների հետեւողական աշխատանքը շարունակվում էր։
Հունիսի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների աշխատանքը արդյունք տվեց։
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն հրավիրեցին նախկինում մի քանի անգամ դատապարտված, Արմավիրի 29-ամյա եւ Գյումրիի 34-ամյա բնակիչների։
Բաժնում պարզվել է, որ 2018 թվականի հունիսի 8-ին նրանք են ծեծել հիշյալ տղամարդուն, եւ Արմավիրի բնակիչը խոհանոցային դանակով հարվածել է նրա մարմնին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Արմավիրի 29-ամյա եւ Գյումրիի 34-ամյա բնակիչները ձերբակալվել են:
Կատարվում է քննություն։