News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
492.71
EUR
578.69
RUB
6.31
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։  Որոշման հիմքում ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են։

24-ժամյա կասեցումներից բացի՝  կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։

Կասեցված տնտեսավարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների եւ դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, բանկեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, դիմակների չկրում կամ ոչ ճիշտ կրում, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման եւ այլ խնդիրներ։

 ԱԱՏՄ ստուգայցերը նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն  տնտեսավարող սուբյեկտի մոտ։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ նման դեպքերում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով խստորեն դիտարկվում է անվտանգության նորմերի պահպանումը․ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։

«Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան ինքնամեկուսացման ռեժիմ է ներդնում
Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ երկրում կարանտինը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը․․․
Գերմանիան մի շարք սահմանափակումներ է մտցնում՝ կորոնավիրուսի վարակի կտրուկ աճը զսպելու համար
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջը․․․
ԵՀ-ի ղեկավարը ԵՄ երկրներին հորդորել է նոր միջոցներ ձեռնարկել համավարակի երկրորդ ալիքի կապակցությամբ
«Համավարակի երկրորդ ալիքն արագորեն տարածվում է ԵՄ ողջ տարածքում...
Ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին. Արսեն Թորոսյանը՝ ԱՀԿ ներկայացուցչին
Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ...
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը. Aravot.am
Հիշեցնենք, որ Վարդան Զուռնաչյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ...
«Չստացվեց խուսափել». ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով...
Ֆոտոռեպորտաժներ