News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ առանց համապասխան փաստաթղթի նույն ամսվա վերջերին 2 անգամ իր կողմից վարվող «Ֆորդ» ավտոմեքենայով շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից, որի դիմաց անձամբ անտառապահին տվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարի մի մասը:

Այնուհետեւ 2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր վերոնշյալ ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ, սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ չի հասցրել անտառապահին տալ կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ