News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքները:

Բացի այդ, ՀՀ նախագահը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիակական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր:

Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ