News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային, որոնք օգնել են փրկել ԱՄՆ էներգետիկ արդյունաբերությունը: Այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տան Վարդագույն այգում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք փրկեցին նավթայի արդյունաբերությունը, աղետ կլիներ այն կորցնելը: Եվ գիտե՞ք՝ ով օգնեց: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը, ապա մենք արեցինք այնպես, որ Մեքսիկան անի այն, ինչը պետք է աներ»,-ասել է Թրամփը:   

«Այժմ գինը (նավթի) մեկ բարելի դիմաց շուրջ 40 դոլար է, եւ ոմանք ասում էին, որ դա անհնար է, սակայն մենք այնպես ենք արել, որ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ ՕՊԵՔ+ մյուս անդամ երկրները զգալիորեն կրճատեն նավթի արդյունահանումը: Մենք անվանում ենք դա ՕՊԵՔ+, սակայն նրանք առաջնորդներ էին, եւ մենք դա շատ գնահատում ենք»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

Ապրիլի 12-ին կայացած արտահերթ տեսակոնֆերանսի ժամանակ ՕՊԵՔ+ երկրներին հաջողվել է համաձայնագիր կնքել նավթի արդյունահանման մասին: Այն նախատեսում է մայիս եւ հունիս ամիսներին օրական 9,7 մլն բարելով նավթի արդյունահանման համատեղ նվազեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ