News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 59/4 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում (50 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:46-ին: Այրվել են մթերային խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը (մոտ 50 քմ)։

Տպել