News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Դու գիտե՞ս, թե ինչպես է հայկական պետությունը վերականգնել իր անկախությունը, դու մայիսի 28-ը նշեցիր որպես առաջին Հանրապետության օր, քեզ համար  բոլոր այն հուշումները, բարեկամաբար ասված ճշմարիտ խոսքերը, անցյալի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու պահանջը, դրանք բոլորը գոյություն չունեն, քեզ համար պետությունը արժեք չէ,- այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հարցին.

«Անցյալ տարի իմ 70-ամյակը նշելիս հարյուրավոր հեռագրեր, զանգեր եմ ստացել, որոնցում հատկապես ընդգծվում էր այն դերը, որ ես ունեցել եմ մեր ժողովրդի պետականությունը վերականգնելու գործում, նաև ուղղակի պաշտոնական առաջարկ եղավ` նշել Հայրիկյանի 70-ամյակը, ոչ որպես Հայրիկյան, այլ որպես հայկական պետականության վերականգնման առաջամարտիկ, դուք, սակայն, ձեր վերաբերմունքով ցույց տվեցիք, որ պետությունը ձեզ համար ոչ մի նշանակություն չունի»,- ասել է Հայրիկյանը:

Խոսելով  գույքահարկի կտրուկ ավելացման ուղղությամբ իշխանության քայլերի մասին` Պարույր Հայրիկյանը նշել է, որ դա ոչ խելամիտ քայլ է: Ըստ նրա՝   պետությունն այդ ուղղությամբ տանելու ջանքերը չեն հանգեցնելու պետականության հզորացմանը.

«Կիսագրագետը, որ տնտեսագիտության մասին երևի ոչ մի պատկերացում չունի, խոսում է գույքահարկ ավելացնելու, կամ գույքահարկի տակ  չունեւոր մարդկանց բերելու մասին, ասելով, որ դրանով նրանք մասնակցում են պետության կայացմանը: Այդ անգրագետը չգիտի, որ գույքահարկի հասցեատերը տեղական ինքնակառավարման մարմիններն են: Նշանակում է, որ պետք է մի առանձին օրենք ընդունվի, որ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են միջոցնե՞ր փոխանցել պետությանը»,- ասել է նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ այսօրվա կառավարության գործողությունները չեն   ենթադրում պետության մասին հոգալ և մտահոգվել: Նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ են բազմաթիվ մարդիկ, որոնք կարող էին ապագայում շատ օգտակար լինել:

ԱԻՄ-ի առաջնորդն ասել է, որ վարչապետի հրաժարականի պահանջը հնչեցնելու համար պետք է բարոյաքաղաքական կշիռ ունենալ և ավելացրել, որ դրան հասնելոււց առաջ նախ պետք է շատ արագ անցնել բացարձակ ժողովրդավարական սահմանադրության:

Տպել