News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը ծնկի է իջել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել:

Տեսանյութը հայտնվել է News 19 WLTX-ի Յութուբի ալիքում:

Նշվում է, որ քաղաքապետն այդ պահին ինչ-որ բան է ասել:

Կադրերում երեւում է՝ ինչպես են դողում Ֆրեյի ուսերը:   

ԱՄՆ քաղաքներում սկսվել էին բողոքի ցույցեր եւ անկարգություններ Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանությունից հետո: Համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում էր՝ ինչպես էին ոստնիկանները ձեռնաշղթաներ հագցրել Ֆլոյդի ձեռքերին, գցել նրան գետնին եւ երեքով բերման ենթարկել, ընդ որում՝ նրանցից մեկը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը մի քանի անգամ ասել էր, որ չի կարող շնչել, այնուհետեւ լռել էր: Նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Անկարգությունների մեկնարկից ի վեր աշխատանքից հեռացվել է չորս ոստիկան, իսկ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ