News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ոստիկանության բաժիններում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող 69-ամյա մի կին կամավոր հանձնել է նկուղում գտած ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ ամուսնուն։

Ջերմուկ քաղաքի 57-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի 450-ից ավելի փամփուշտ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքն իրենն է. ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։

Ռինդ գյուղի 35-ամյա մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի ձևափոխված փողով հրացան ու փամփուշտներ, որոնք գտել է գոմի տանիքը մաքրելիս։

Պայթուցիչով «Ֆ 1» տիպի նռնակ, հրանոթի արկ ու ինքնաձիգի 115 փամփուշտ ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է Խաչաղբյուր գյուղի 35-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

Զոլաքար գյուղի 65-ամյա մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի 136 փամփուշտ՝ հայտնելով, որ հացատան տանիքում գտած զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Ամենաշատ