News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը։ Այս ամսին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։

Փողոցներում տեղակայված հսկիչ-անցակետերում ոստիկանության տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի, ոստիկանության զորքերի ծառայողները ստուգում են անցնող մեքենաները։

Տրանսպորտային միջոցում վարորդը և ուղևորները պարտադիր պետք է լինեն դիմակով։

Ստուգվում է նաև հասարակական տրանսպորտը։ Ոստիկանները ստուգում են, որ ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում չլինեն թույլատրելիից ավելի ուղևորներ և վարորդն ուքաղաքացիները պահպանեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Տեղակայված անցակետերն, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում և տեղակայվում են վարչական շրջանների տարբեր հատվածներում։

Ոստիկանները նաև շրջիկ ծառայություն են իրականացնում փողոցներում ու բակերում։ Ոստիկանական մեքենաների բարձրախոսներով հայտարարվում է անվտանգության կանոնների պահպանման կարգի մասին, նաև հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում Պարետի որոշումները խախտած անձինք։

Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են ապահովում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 23000 արձանագրություն։

Հարգելի՜ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՜ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ