News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ այսօր՝ հունիսի 5–ին, տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Ելույթի սկզբում Ծառուկյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, եւ ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, եւ դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ ես դա ասել եմ 1 տարի, տարիուուկես առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, եւ որ պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, եւ կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են»,– ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝  այսօր մենք «երկիր ենք կորցնում». «Ամեն օր, ամեն ժամ, ի վնաս է աշխատում մեր ժողովրդին»։

«Այսօրվանից ես պատրաստ եմ ցանկացած առողջ քաղաքական ուժի հետ, անհատի հետ, ՀԿ ղեկավարի, այն անձանց հետ, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, իրենց հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Կապ չունի, կլինեն Արցախից, կլինեն Սփյուռքից, կլինեն Հայաստանից, այն մարդիկ, որոնք մտահոգ են այս երկրի ապագայի համար։ Մի բան էլ ասեմ այն քաղաքական ուժը, անհատը, անձը, ՀԿ ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել