News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ներդրողն այն երկիր է գնում, որտեղ քաղաքական կայունություն կա, ոչ թե հայտարարում են՝ փռեմ, ծեփեմ, պատին, պոլին. ո՞ր փողատեր մարդը կգա այդ երկրում գումար կներդրի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Փողատերն մարդն այն երկրում է ներդրում անում, որտեղ վստահություն կա, հավատ կա, հարգանք կա, որ ընդունում են, արտոնություն են տալիս, պայման են ստեղծում։ Դրա հետեւանքով է, որ 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, որ համավարակ էլ չկար, ներդրումները 2.5 անգամ նվազել էին»,– ասաց նա։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ բանկային համակարգին, տրամադրվող տոկոսադրույքներին. «Փոքր եւ միջին բիզնեսին, գյուղատնտեսությանը, երիտասարդ ընտանիքիներին տրվել են վարկեր, վարկեր, որ եկել է 0–0.25 տոկոս, որ գումարեն կոմունալ ծախսեր, աշխատավարձը թող լինի 5 տոկոս, բայց ժողովրդին տրվել են 25–30 տոկոս։ Պետք է քայլեր արվեն, եթե դա գերշահույթ է, ժողովրդի գրավները պետք է հետ վերադարձվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ 2018 թվականին եղել է 1.4 միլիոն վարկառու, 2019 արդեն եղել է 1 միլիոն 650 հազար, այսինքն այդքան ավելացել են։ Այսօր նայում ես՝ մարդիկ համավարակի պայմաններում  փողոցներում՝ բանկերի դիմաց կանգնած են, դա լավ օրից չէ, մարդը տունը, ունեցվածքն է կորցնում, գնացել է, որ կարգավորի»։

Ծառուկյանի խոսքով՝ իրենք չեն ուզում ցեխ շպրտել իշխանությունների վրա, միշտ էլ պատրաստ են եղել քննարկելու, առաջարկներ ներկայացնելու. «Ասում ենք՝ հավաքվենք, քննարկենք՝ գուցե իրենց առաջարկն է լավը, բայց հենց մենք հարցը բարձրացնում ենք, նշանակում է՝ վիրավորում ենք, իրենք ամենագետներն են, այդ ամենագետ ե՞րբ դարձան ուզում եմ մի հատ հասկանամ, եթե իրական կյանքում ոչ փորձ կա, ոչ քարը քարին դրած կա, իրական կյանքում իրենց ապրածով։ Էլի եմ ասում՝ ժողովուրդն ու երկիրը չի կարող փորձադաշտ լինել, որ կարողանան այս վիճակի հասցնել։ Այսօր մենք պարզապես պարտադրված ենք այդ մասին խոսել, խնդիրը քննարկել, գնահատականը տալ, չենք կարող ձեռքերս ծալած նստել, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել