News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Այս մասին տեղեկանում ենք DataLex Դատական տեղեկատվական համակարգից։

Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել վարչապետին և նրա խոսնակին զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում գրել էր.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ