News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում, հետևաբար այդ կես միլիոնն է, որ պիտի դիտարկել որպես համաճարակի շարժիչ զանգված։ Այս ամսին այսօր՝ հունիսի 5–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում։ Մարդիկ վարակում են իրենց ընկերներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց ընտանիքներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց աշխատանքային կոլեկտիվները, ում հետ ամեն օր շփվում են։ Վաղը, երբ այդ ընկերներից մեկը թարմ վարակված մոտենա իր ընկերությանը, ընտանիքին, կոլեկտիվին, այլևս չի կարող նրանց վարակել, որովհետև նույն մարդկանց 2 անգամ վարակել անհնար է։ Իսկ մենք հիմնականում շփվում ենք նույն մարդկանց հետ՝ մեր շջապատում, ընտանիքում, աշխատավայրում։ Հայաստանում կան ամբողջական գյուղեր և ավաններ, որտեղ մարդիկ հարեվաններից բացի այլ մարդու հետ ամիսներով չեն շփվում։

Մյուս կողմից.

Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում։ Հետևաբար այդ կես միլիոնն է, որ պիտի դիտարկել որպես համաճարակի շարժիչ զանգված։ Ու այդ հիմնական կոնտինգենտի շրջանում 100 հազարը չեն գերազանցի սոցիումի հետ հաճախակի շփվող աշխատողները՝ վարորդներ, դրամարկղի աշխատողներ, բուժաշխատողներ, սպասարկման ոլորտի անձինք և այլն։

Ահա այդ 100 հազարի վարակվելն էլ դառնալու է շրջադարձային՝ համաճարակի ողնաշարը կոտրելու համար։ Ու նրանք վարակվելու են առաջին հերթին, քանի որ շատ շփումները մեծ ռիսկ են ստեղծում վարակվելու համար։

Օրը ունենք գրանց ված 500 դեպք միջինում։ Չգրանցվածն էլ հետը մոտ 2500 դեպք միջինում։ 100 հազարի վարակվելու համար 40 օր էր անհրաժեշտ։ Մայիսի 4-ից հաշված՝ անում է հունիսի 14: Մոտավոր։ Խիստ մոտավոր։ Այնպեա որ, գոտեպնդվեք, բան չմնաց...»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում 100 հազար մարդու հաշվարկով հաստատված է կորոնավիրուսի 994 դեպք
Այդ տվյալները ներկայացվել են «Sputnik Բլիժնեե Զարուբեժյե»-ի Տելեգրամ-ալիքի ինֆոգրաֆիկում․․․
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 27 նոր դեպք, 19 հոգի առողջացել է․ Գնել Սանոսյան
մարզպետ Գնել Սանոսյանը...
Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված…
ԱՄՀ-ի ղեկավարն օգտագործում է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ արձագանքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
«Մենք հատկապես մտահոգված ենք նրանով, որ ճգնաժամը սպառնում է վերջին տարիներին զարգացման ոլորտում կարեւոր ձեռքբերումներին»,-հավելել է նա․․․
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 500 մլրդ եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման հարցով Գերմանիայի ծրագրերին
Համավարակի հետեւանքով աշխատաշուկան հայտնվել է «աննախադեպ ճգնաժամի մեջ»․ ԱՄԿ-ի ղեկավար
Համաշխարհային առաջնորդները կոչ են արել միասնական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարում․․․