News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրությունը երկրում կարելի է բնորոշել մեկ բառով՝ փսիխոզ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այդ փսիխոզը միտումնավոր հրահրում է առողջապահության նախարարը։ Վիճակն իրականում  վատ չէ, ուղղակի Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանին գումար են տվել նրանց արդեն իսկ արած ծրագրերի համար։ Հիմա, որպեսզի ցույց տան, որ այդ համաձայնեցված գումարները ճիշտ են ծախսում՝ փսիխոզ են տարածում։ Նույն Փաշինյանի հոգեվիճակն է խախտվել։ Այսինքն մարդկանց անընդհատ վախեցնում են, մարդիկ էլ խուճապի են մատնվում։ Ամբողջ աշխարհն ասում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ դիմակները վնասամար են, ձեռնոցներն ամառը չի կարելի կրել, բայց Փաշինյանն ու Թորոսյանն այդ գումարն արդարացնելու համար են ջանքեր գործադրում։ Դա բերելու է պսիխոզոմատիկ հիվանդությունների՝ մարդիկ շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ են ձեռք բերելու», ասել է Կարեն Վարդանյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․

«Այս 2-3 ամիսներին մենք ՀՆԱ-ի 10 տոկոսի անկում ենք ունենալու, իսկ միջազգային փորձը ցույց է տվել, որ այդքան անկումը բնակչության  2 տոկոսի մահվան է հանգեցնելու։ Այսինքն՝ նրանք մեր բնակչությունը կրճատելու են 50 հազարով»։

Հասարակական վերահսոկղություն կարգախոսով մարդկանց լուսանկարների հրապարակումը, ըստ Կարեն Վարդանյանի, հոգեկան հիվանդության սրացման հետեւանք է․

«Փաշինյանը երկրի վարչապետին հարիր ծանրաբեռնվածությունը  չի կարողանում ֆիզիկապես տանել, չի կարողանում դիմադրել միջազգային ճնշումներին,փողի գայթակությանը եւ նրա մոտ տեղի է ունեցել հոգեկան սրացում։ Ցավով եմ դա ասում, քանի որ մեր երկրի վարչապետը պետք է սթափ լինի եւ նման բաներով՝ լուսանկարների հրապարակում եւ այլն,  չզբաղվի։ Այնպիսի վարք է դրսեւորում,  որ կարծես ասում է՝ եկեք ինձ փոխեք, բայց մարդիկ դեռ չեն գնում այդ քայլին»։

Կարեն Վարդանյանը համոզված է, որ մարդկանց դիմակներ կրել պարտադրելը նրանց սահմանադրական իրավունքների ապօրինի սահմանափակում է․

«Եթե այդ մարդիկ րոպեն մեկ սուտ են խոսում, ինչպես կարող են մարդիկ նրանց վստահել։ Ժողովրդին այս շոգին դիմակներ հագցնելը, շնչառական եւ այլ հիվանդությունների է հանգեցնելու։ Առողջ մարդկանց այդ դիմակները որեւէ կերպ չեն օգնում։ Երբ օրենքով կորոշեն մեզ սահմանափակել՝ կենթարկվենք, բայց պարետը, վարչապետը եւ առողջապահության նախարարը հակասահմանադրական հայտարարություններ են անում, քանի որ մայր օրենքում այդպիսի պարտադրանք չկա։ Եթե վարչապետը սխալ ոտքով արթնանա եւ որոշի, որ ամառը գլխարկ պետք է դնենք, դնե՞նք, այնքան է մարդկանց փսիխոզի մեջ գցել, որ ինքն էլ է վարակվել», ասել է Կարեն Վարդանյանը։

Տպել