News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթարահարելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Մասնավորապես, Թրամփը դրական հաշվետվություն է ներկայացրել երկրում զբաղվածության մասին:

Այդ առնչությամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անգամ ոստիկանի պատճառով զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը բավարարված կլիներ տնտեսության ոլորտում վերջին նորություններով:

«Հուսով եմ՝ Ջորջն այժմ նայում է ներքեւ եւ ասում, որ իր երկրում հիանալի իրադարձություններ են տեղի ունենում: Այսօր հիանալի օր է նրա համար: Այսօր հիանալի օր է բոլորիս համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Սակայն հանգուցյալ Ֆլոյդին վերաբերող հայտարարություններն իսկական զայրույթ են առաջացրել ԱՄՆ նախագահի քննադատների շրջանում, որոնք համարել են, որ այդ հայտարարությունն անընդունելի է:

Այսպես, օրինակ, Թրամփի քաղաքական օպոնենտ, Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն անվանել է այդ հայտարարությունը որպես «ստորություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ