News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մինչ վարչապետ Նիկոլ Փիշինյանը գիշերներով թաքուն տեսա-լուսանկարված անծանոթներին հանրային պարսավանքի զոհ է դարձնում՝ իր բնութագրմամբ՝ կարանտինային ռեժիմն արհամարհելու համար, իր իսկ ղեկավարած պետական համակարգում որոշ պաշտոնյաներ առանց երկյուղի քեֆ-ուրախություն են անում: Այս մասին գրում է Yerevan.Today-ը։

Կայքին հայտնի են դարձել ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) մայիսի 28-ի կազմակերպած միջոցառումից որոշ դրվագներ․

«Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ, որոնց Հանրապետության օրվա առթիվ տրվել էին բարձր պարգևներ, որոշել են պետական տոնը միացնելով անձնականին՝ գաղտագողի ոչ մեծ խնջույք կազմակերպել, մանավանդ, որ մինչ այդ էլ երկու ճոխ առիթը կար. դրանից օրեր առաջ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը միջազգային գործընկերներից արժանացել բարձր պարգևների, ինչպես ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի կողմից, այնպես էլ Բելառուսի ՔԿ-ի պետի՝ Բելառուսի Քննչական կոմիտեի չորորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ», Yerevan.Today-ը:

Կայքը նաեւ ներկայացրել է միջոցառման մասնակիցներին, թամադային եւ բարձր տրամադրույունն ապահովողին․

«ՔԿ չինովնիկների մայիսյան քեֆն անցել է ջերմ մթնոլորտում՝ մոտ տասնհինգ հոգանոց կազմով, մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, նրա  տեղակալ Արսեն Այվազյանը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը, Արման Պողոսյանը և այլք։ Երևան քաղաքի քննչականի պետ Անրի Վարդանյանը, ըստ աղբյուրի, միջոցառման առանցքային դերակատարներից մեկն է եղել, թամադայությունն իր վրա է վերցրել ՔԿ վերահսկողության գլխավոր վարչության  պետ Սամսոն Մաթևոսյանը։ Խնջույքին ներկա են եղել ՔԿ պետի նախընտրելի ցանկից որոշ սպաներ, ու ՔԿ արտոնյալ վարչության պետեր, նաև ՔԿ նախագահի հատուկ հանձնարարություններով վարչության պետ Մհեր Վարդանյանը: Սեղանի շուրջ խմբված մեդալակիրների ու պարգև ստացած ՔԿ էլիտայի համար բարձր տրամադրություն ապահովողներից մեկը եղել է գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը, որին ՔԿ-ում ընկալում են բոլորին իրար կապող «մածնի մերան» »:

Yerevan․Today-ի տեղեկությունները ՔԿ լրատվականում հերքել են՝ ասելով, որ եթե նույնիսկ միջոցառման անհրաժեշտությունը լինի, միևնույն է՝ կսպասեն, քանի որ երկրում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ, ուստի խմբակային քեֆեր ու միջոցառումներ անցկացնելն այս շրջանում թույլատրված չէ:

Տպել
Ամենաշատ