News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կպատասխանի միջուկային ծրագրի հարցով նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

Նրա պնդմամբ՝ նոր գործարքը բխում է Իրանի ժողովրդի շահերից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ մի շարք ծանրակշիռ պատճառներ կան, որ Իրանը նստի բանակցային սեղանի շուրջ: Նախագահ Թրամփը երեկ Twitter-ում գրառում է արել այն մասին, որ նոր գործարք կցանկանար Իրանի միջուկային ծրագրի հարցով: Նախագահը դիվանագիտության համար երկար տարիներ դուռը բաց է պահել: Մենք կցանկանայինք տեսնել, որ մեր դիվանագիտությանը պատասխանում են դիվանագիտությամբ»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Իրանում բանտից ամերիկացի Մայքլ Ուայթի ազատ արձակումը նշանակում է, որ Թեհրանի հետ գործարքը հնարավոր է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ