News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


2020-ի հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Դա ունի շատ հետաքրքիր պատճառ: Նախ, նախորդ տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, իսկ այս տարի՝ 2213 մարդ: Համարյա 100-ով պակաս: Ո՞րն է բացատրությունը: Բացատրությունն այն է, որ պոտենցիալ քաղցկեղից մահացողների մի բավական մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով եւ կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ եթե կորոնավիրուսը չլիներ, կորոնավիրուսով հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից:

Նույնը շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում է: Անցած տարի այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, իսկ այս տարի՝ 1062 մարդ:: Այսինքն մոտ 400-ով պակաս մարդ է մահացել: Պատճառը էլի նույնն է:

Քանի որ այս հիվանդություն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, քանի որ անցած տարի կարող էր ուշ դիմել, այս տարի ավելի շուտ է հոսպիտալացվել, արդյունքում բուժվել է թե կորոնավիրուսից, թե շնչառական իր հիվանդության վիճակը լավացել է: Այսինքն կորոնավիրուսի շնորհիվ մարդը իր այլ հիվանդությունից եւս բուժվել է, կամ վիճակը լավացել է: 

Մոտավորապես նույն վիճակն է էնդոկրին  հիվանդությունների, ավելի պակաս վարակիչ ու մակաբուծական հիվանդությունների դեպքում:

Այսինքն հունիսի 1-ի դրությամբ, մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ