News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին փորձում է ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի տաճարը՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել։

Թուրքական Nethaber–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության խորհրդի նիստում հայտնել է, որ Սուրբ Սոֆիայում նամազ էլ են անելու. Ղուրան էլ են կարդալու, սակայն դա ժողովուրդն է որոշելու։

Էրդողանը նշել է, որ մզկիթ դառնալուց հետո էլ զբոսաշրջիկները կարող են այցելել, ինչպես որ այցելում են Սուլթան Ահմեդ կամ այլ մզկիթներ։ «Այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, սա շատ զգայուն թեմա է։  Պետք է հարցը լավ ուսումնասիրել»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ Բյուզանդիայի կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ