News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսեւորել համաճարակի ողջ ընթացքում: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից եւ անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։

Բայց կան նաեւ բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որեւէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ նրանք ռեալ վտանգ են բոլորի համար, այդ թվում՝ զգոն եւ գրագետ խավի։

Ես որեւէ կերպ չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր առանց դիմակի 5 հոգով ներխուժում են նեղ վերելակ, խանութում չեն պահպանում հեռավորություն, ընդհատակյա խնջույքներ եւ տոնախմբություններ են կազմակերպում։ Իսկ դա մասսայաբար է այդպես. Երեւանի կենտրոնից մինչեւ հեռավոր գյուղեր։ Չեմ հասկանում նաեւ «Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, մեզ չի կպնի...» եւ այլ «գաղափարներ» կրողներին։

Այս շերտի վրա ազդեցություն չի թողնում նաեւ իշխանության խոսքը, որը վերջին շրջանում խիստ արժեզրկվել է։ Չեն օգնում վարչապետի հորդորները, սպառնալիքները։ Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ այդ մարդկանց անհատական տվյալները համացանցում տարածելը ամենաճիշտ լուծումը չէ։ Նրանց վարքագծի համար պատասխանատվությունը կրում է  կառավարությունը։ Նրանց վարքագիծը շատ հաճախ պայմանավորված է հենց կառավարության տարբեր պատասխանատուների մինչ օրս հնչեցրած իրարամերժ հայտարարություններով։

Մինչ սահմանափակումների թուլացումը կառավարությունը ի թիվս այլ հարցերի՝ դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք եւ այլն, պետք է ճիշտ հաշվարկեր հատկապես այս շերտի հնարավոր վարքագիծը։ Բայց մենք անցանք սահմանափակումների թուլացման առանց այս հարցերից որեւէ մեկին ռացիոնալ լուծում տալու։

Այսօր արդեն լուծումը առանց իրավունքների ոտնահարման, օրենքի շրջանակներում, համավարակի կանխարգելման պահանջները պարտադրելն է այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում։ Այո,  պետք չէ վախենալ «պարտադրել» ձեւակերպումից։ Հակառակը կլինի պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ եւ ճակատագիր։

Գլխավոր հարցը

Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը։ Մինչեւ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Այսօրվա իրականության եւ վաղվա հեռանկարի համար պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Այդ դեպքում ռեսուրսները արագ կգտնվեն, այդ դեպում՝  պետական համակարգը կսկսի աշխատել, այդ դեպքում՝ յուրաքանչյուր գործի պաըասխանատու կիմանա ինչ է պետք անել եւ ինչ ժամկետներում, եւ այդ դեպքում յուրաքանչյուր պաշտոնյա կիմանա իր պատասխանատվության չափը եւ տապալման համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Ամեն ուշացրած օր մեծացնում է հնարավոր հետեւանքների գինը՝ վտանգելով մեր կյանքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել. 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին...
Կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ. Մհեր Գրիգորյան
Այսօր երեկոյան նախատեսված էր ընդունելություն փակ վայրում, որը հետաձգվել է…
Վահան Քերոբյան. ՀՀ պաշտպանության նախարարի հարսանիքին QR կոդը ցույց տալու իմաստ չկար
Նա պարզաբանեց, որ հարսանիքից երկու օր առաջ հրապարակավ պատվաստվել էր բուստերային դեղաչափով...
Թել Ավիվի դատարանն արգելել է ուսուցիչների գործադուլը՝ դպրոցներում կարանտինային նոր կանոնների պատճառով
Հունվարի 27-ից Իսրայելում բոլոր դպրոցականները «պետք է հակագենի շաբաթական երկու տնային թեստ հանձնեն՝ կիրակի եւ չորեքշաբթի օրերին, նախքան ուսումնական հաստատություն մտնելը...
Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է...
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել. Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...