News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1055 քաղաքացու հետազոտություն, որից 80-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Վարժեցված շները սկսել են դպրոցներում կորոնավիրուս հայտնաբերել
Վարժեցված շները շրջում են դասասենյակներով, ճաշարաններով, միջանցքներով եւ դպրոցական այլ տարածքներով․․․
Նախնական հետազոտություն. COVID-19-ի դեմ չորրորդ պատվաստանյութը բավարար չէ «օմիկրոնի» համար
Փորձարկման ընթացքում ուսումնասիրվել է Pfizer-ի բուստերային չափաբաժնի ազդեցությունը երկու շաբաթ անց եւ Moderna-ի բուստերային չափաբաժնինը՝ մեկ շաբաթ անց․․․
Պեկինում գրասենյակում փակել են աշխատակիցներին նրանցից մեկի մոտ օմիկրոն հայտնաբերելու պատճառով
Պեկինում օմիկրոնի պատճառով գրասենյակների շենք են փակել...
Թող ոչ մի աշխատող կամ գործատու չվախենա ռեպրեսիայից. բիզնեսի կորցնելու խնդիր չի լինելու. Վարդեւանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին
ՊՇՌ թեստերի վերաբերյալ ՍԴ որոշումը երկու հանգամանք շատ հստակ ֆիքսել է...
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի…
Ֆոտոռեպորտաժներ