News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 6-ին, ժամը 16։30-ին,  «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ տեղյակ չէ` ինչ հարցեր են քննարկելու, օրակարգին ծանոթ չէ: Տեղեկություններ կան, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,-  ասել էր Ծառուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ