News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում կալանավորված իրանցի գիտնականի եւ Իրանում կալանավորված ԱՄՆ ՌԾՈՒ վետերանի ազատ արձակունը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների արդյունք չէր, հայտնում է Tasnim-ը։

Իր թվիթում Շամհանին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանում կալանավորվոծ ամերիկացի Մայքլ Ուայթի ազատ արձակումն օգտագործել որպես «քաղաքական խայծ՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը իր բազմաթիվ տապալումներից»։

«Կալանավորվածների փոխանակումը բանակցությունների (ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ) հետեւանք չէ, եւ ապագայում բանակցություններ չեն անցկացվի»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հեռախոսային ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է, թե Իրանը կպատասխանի իրանական միջուկային ծրագրի նոր գործարքի հետ կապված առաջարկին։

Նրա համոզմամբ՝ միջուկային ծրագրի նոր գործարքը իրանցի ժողովրդի շահերից կբխի։

«Մենք ենթադրում ենք, որ Իրանի համար բանակցությունների սեղանի շուրջ նստելու ծանրակշիռ պատճառներ կան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Twitter-ում հայտարարել էր, որ կուզեր նոր գործարք կնքել՝ իրանական միջուկային տապալված ծրագրի փոխարեն,- ասել է Հուքը,- Սա հարց է Իրանին։ Նախագահը երկար տարիներ դուռը բաց է պահել դիվանագիտության համար»։

«Մենք կուզեինք տեսնել, որ մեր դիվանագիտությանը պատասխանում են դիվանագիտությամբ, սակայն դա իրանական ռեժիմի հարցն է»,- նշել է հատուկ ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ Թեհրանի հետ երկխոսությունը առայժմ սահմանափակվում է կալանավորների ճակատագրի վերաբերյալ հյուպատոսական հարցերով, սակայն այլ գործոններով «դուռը բաց է մնում»։

Հինգշաբթի Թրամփը հայտարարել էր, թե Իրանի բանտից ամերիկացի Մայքլ Ուայթի ազատ արձակումը ցույց տվեց, որ Թեհրանի հետ գործարքները հնարավոր են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ