News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Չեմ ուզում մենկանաբել Գագիկ Ծառուկյանի եւ մնացած փսեւդո ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների այս օրերին արվող հայտարարությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Որովհետեւ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը՝  նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ մինչեւ դավաճաններ, որովհետեւ նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս այս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ կռիվ տալուց նաեւ մեր ոտի տակ են ընկնում որոշ փսեւդո ընդդիմադիրներ: Մենք ստիպված ենք մեր ճանապարհին նրանց այս ու այն կողմ անել, որ չխանգարեն, որ մենք մեր գործն անենք: Մաքրում ենք ճանապարհը, որ մենք մեր գործը շարունակենք անել: Այս ծանր իրավիճակում շարունակենք պայքարել վիրուսի դեմ, այլ ոչ թե նրանց, դեմ, որ մանր-մունր գալիս ոտի տակ են ընկնում»,-ասաց նա:

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը չի, որ նրանց բնորոշում է որպես փսեւդո ընդդիմություն. «Դա մեր հանրության կարծիքն է եւ մեր հանրությունը շատ լավ գիտի, թե ինչի համար է այս ամենն արվում: Ընդամենը իրենց միլիոնները պահելու, ապօրինի ճանապարհով ձեռք բերած գույքը պահելու համար»:

Հարցին, թե արդյոք դրանից հետեւում է, որ կլինեն նոր քրեական գործեր, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Կարող է կան, մենք չգիտենք, չի հանրայնացվել»:

Հիշեցմանը, որ 2018-ին Գագւիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ համաձայնություն է եղել, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Որեւէ պայմանագիր, որ կնքել ենք որեւէ ուժի հետ, ես չեմ տեսնել: Մենք կնքել ենք պայմանագիր քաղաքացու հետ եւ մինչեւ վերջ դրան տեր ենք կանգնում, քաղաքացին՝ նույնպես»:

Լրագրողի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է, պատգամավորն արձագանքեց. «Ե՞ւ... այդտեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Նույն հաջողությամբ, ես էլ հիշեցնեմ, որ այսօր իրեն ընդդիմադիր համարողներից մեկը շատ ուժեղ հռետորաբանությամբ սեղանի շուրջ խմում էր վարչապետի կենացը, իսկ էսօր իրեն համարում է ընդդիմադիր: Բայց դա որեւէ բան չի նշանակում: Դրանք քաղաքականությունից դուրս միջոցառումներ են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանություններին:

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,-  ասել էր Ծառուկյանը։

Նշենք, որ այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ