News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է. «Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն այս պահի դրությամբ նախատեսված մեկուսացման վայրերում և բուժհիմնարկներում 28 հաստատված դեպք ունենք: Մարտի 2-ից ԱՀ-ից ՀՀ ուղարկվել է 1131 փորձանմուշ և այս պահին ընդհանուր 73 մեկուսացված քաղաքացիներ ունենք»:

Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված հիմնական դեպքերով հիվանդները գտնվել են բուժհիմնարկներում, սակայն դեպքերի ավելացման հետ մեկտեղ ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու և մահճակալային ֆոնդերը հնարավորինս ազատելու որոշում է կայացվել:

Այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանումներ է տվել համավարակի հնարավոր զարգացման պարագայում մշակված սցենարների, բուժանձնակազմի առցանց վերապատրաստման, այս օրերին քաղաքացիների՝ բուժհիմնարկներ դիմելու սահմանափակումներին վերաբերող հարցերին:

Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի թոքերի քրոնիկ  հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում:

Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները  մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են:

Պատասխանելով պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին նախարարը հավաստիացրել է. «10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝օրական 150 թեստ հզորությամբ»:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները, որոնք կարող են դրական անդրադառնալ կորոնավիրուսի նկատմամբ հանրային ընկալումների վրա: Պարետը նշել է, որ համավարակի շուրջ ձևավորված թյուր ըմբռնումները խոչընդոտում են հակահամաճարակային իրավիճակի վերահսկմանն ուղված պետական միջոցառումների արդյունավետությանը՝ բարձր գնահատելով այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը:

Խորհրդարանականները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում նոր խստացումների անհրաժեշտության, մեկուսացման վայրերի, վարակի հետագա տարածման դեպքում պատրաստականության աստիճանի և մի շարք այլ խնդիրների մասին հարցեր ու առաջարկություններ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատալոնիայի մի շարք քաղաքներում սահմանվել է խիստ կարանտին
Մենք խնդրում ենք բնակչությանը մնալ տանը հնարավորինս շատ, դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար․․․
Կորոնավիրուսով վարակման մակարդակն աճել է 30 տոկոսով նոր մուտացիայի ենթարկվելու հետեւանքով․ գիտնական
Գիտնականի կարծիքով՝ համայնքում կա կորոնավիրուսով վարակման առնվազն 50-60 թաքնված դեպք, քանի որ նոր ԴՆԹ-մուտացիայի պատճառով միջազգային հետազոտության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու մակարդակն ավելացել է 30 տոկոսով․․․
Կոսովոյում կրկին գործում են մզկիթներում հավաքվելու սահմանափակումներ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի հետեւանքով
Միաժամանակ տարածքում կարող է աղոթել առավելագույնը 50 մարդ ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում․․․
Շենգավիթում գործող շինանյութի առևտրի կետերում արձանագրվել են խախտումներ
Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի…
Պեսկովն անվանել է անգրագետ ու խելագար մարդկանց, որոնք հերքում են կորոնավիրուսի գոյությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը վարակվել էր COVID-19-ով, հայտարարել է, որ այդպիսի կասկածամիտ մարդիկ առնվազն անգրագետ են, վատագույն դեպքում՝ խելագար․․․
Շենգավիթում հայտնաբերվել են կանգնած ուղեւորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ
Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ակտիվորեն իրականացնել…
Ամենաշատ