News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ծառուկյանն ասաց այն, ինչը բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր բնագավառներում, հատկապես հավարակի դեմ այս պայքարը դա ակնառու դարձրեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա նշեց մի քանի խոստումներ, որոնք իշխանությունը խոստացել էր, սակայն չէր կատարել:

«Իշխանությունները նշում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում Հայաստանում միլիարդների հասնող ներդրումներ պետք է գան, սակայն խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո մենք չտեսանք այդ միլիրադավոր ներդրումները, որոնք որ պիտի  գային Հայաստան: Նշում էին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով ներգաղթ  լինելու, սակայն մենք չտեսանք, որ որեւիցե մեկը գար Հայաստան: Նշում էին,որ բյուջեն պետք է մեկ միլիարդով ավելանա, սակայն ոչ մի բանով էլ չավելացավ: Նշում էին, որ հին կոռուպցիոներները պետք է  նստեն, սակայն ոչ մի կոռուպցիոներ էլ չի նստում, իսկ հետ բերած  գումարներն էլ ասում են 10 միլիոն, որի մի մասը վարչապետը տվել է իր պաշտոնյաներին որպես պարգեւավճար: Նշում էին, որ պետք է սուպերվարչապետական համակարգը վերացվի, բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չունեցավ: Մենք տեսնում ենք, որ որեւիցե մի բնագավառում բարեփոխման հայեցակարգ չի ներկայացվում, այսինքն 2 տարինն ցույց տվեց, որ այս իշխանությունը ի վիճակի չէ որեւէ մի բան անելու, բացի նրանից, որ վարչապետն իր պաշտոնավարումն է շարունակում, ինչը տեսանելի դարձրեց այս համավարակի ընթացքում, եւ պարզ դարձավ, որ նույնիսկ արտակարգ դրությունն են տապալել: Այս մասին շատերն էին ասում եւ այնպես չէր, որ Ծառուկյանը առտաջինը այդ միտքը հնչեցրեց»,-ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի` վարչապետի հրաժարականի մասին դեռեւս 6 ամիս առաջ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն ԲՀԿ-ի խոսքը շատ ավելի ծանրակշիռ է, քանի որ ԲՀԿ-ն ունի բավական ընտրազանգված:

«Այդ է պատճառը, որ իմքայլականները նման հիվանդագին ձեւով արձագանքեցին այս հայտարարությանը»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ