News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդցի գիտնականները գտել են բզեզի նոր տեսակ, որն անվանել են լեգենդար The Beatles բրիտանական խմբի պատվին, գրում է The Telegraph-ը։

Նշվում է, որ բզեզը հայտնաբերվել է Ամստերդամի Վոնդելի այգում՝ «քաղաքացիական գիտական արշավի» ժամանակ։

Գիտնականները միջատին անվանել են Ptomaphagus thebeatles։

Բացահայտումը Ամստերդամի բաց համալսարանի հետազոտողներինն է։

«Միջատներին հաճախ են անվանում հայտնի երաժիշտների պատվին։ Փայտաբզեզին անվանել են Լեդի Գագայի, ճանճին՝ Բեյոնսեի, իսկ այլ միջատների չորս տեսակների՝ Queen խմբի բոլոր անդամների պատվին։ Տարօրինակ է, որ երբեք բզեզը չի անվանվել The Beatles-ի պատվին։ Այժմ այդ սխալը ուղղել են, ինչպես վկայում է «Ներդրում կենդանաբանության մեջ» գիտական ամսագրի հրապարակումը»,- նշվում է համալսարանի հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ