News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Նա, նաեւ նշել է.

«-Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել եւ թեստավորվել են նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։

-Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաեւ հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված եւ տեխնիկապես հագեցած կացարան):

-Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման եւ ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչեւ 150 մահճակալային ֆոնդ:

ℹ️«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը...

Опубликовано Լուսինե Մարտիրոսյան Суббота, 6 июня 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արման Աբովյանը 2 դրական թեստից հետո 3-րդ թեստն է հանձնել եւ պատասխանն ստացել է
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին...
Կատալոնիայի մի շարք քաղաքներում սահմանվել է խիստ կարանտին
Մենք խնդրում ենք բնակչությանը մնալ տանը հնարավորինս շատ, դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար․․․
Կորոնավիրուսով վարակման մակարդակն աճել է 30 տոկոսով նոր մուտացիայի ենթարկվելու հետեւանքով․ գիտնական
Գիտնականի կարծիքով՝ համայնքում կա կորոնավիրուսով վարակման առնվազն 50-60 թաքնված դեպք, քանի որ նոր ԴՆԹ-մուտացիայի պատճառով միջազգային հետազոտության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու մակարդակն ավելացել է 30 տոկոսով․․․
Կոսովոյում կրկին գործում են մզկիթներում հավաքվելու սահմանափակումներ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի հետեւանքով
Միաժամանակ տարածքում կարող է աղոթել առավելագույնը 50 մարդ ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում․․․
Շենգավիթում գործող շինանյութի առևտրի կետերում արձանագրվել են խախտումներ
Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի…
Պեսկովն անվանել է անգրագետ ու խելագար մարդկանց, որոնք հերքում են կորոնավիրուսի գոյությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը վարակվել էր COVID-19-ով, հայտարարել է, որ այդպիսի կասկածամիտ մարդիկ առնվազն անգրագետ են, վատագույն դեպքում՝ խելագար․․․
Ամենաշատ