News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը հակառասիստական կարգախոսներով ցույցեր են անցկացվել Բեռնում, Բազելում եւ Շվեյցարիայի այլ քաղաքներում։ Դրանց մասնակիցները համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ում ցույցերի մասնակիցներին, որոնք սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով։

Բազելում ցույցին, RTS-ի տվյալներով, մասնակցել է մոտ 5000 մարդ, թեեւ Շվեյցարիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով 300-ից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների արգելք է գործում։ Ոստիկանությունը ներկա է եղել, սակայն չի միջամտել։ Դրա ներկայացուցիչները տարածել են թղթիկներ՝ կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների հիշեցումներով։ Ցուցարարները, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են եղել, անգլերենով վանկարկել են «Սեւերի կյանքը նշանակություն ունի» (Black Lives Matter) կարգախոսը, ինչը կարելի էր կարդալ նաեւ պաստառների վրա, որոնք տանում էին ցուցարարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բեռնում շաբաթ օրը կայարանի հրապարակում անցկացրել են նստացույց, որի մի քանի տասնյակ մասնակիցները հագել են բժշկական դիմակներ, որոց վրա գրված է եղել․ «Չեմ կարող շնչել»։

Նեւշատելում իշխանությունները թույլ են տվել մինչեւ 300 մասնակիցներով ցույց անցկացնել, սակայն իրականում հավաքվել է մոտ 500 մարդ, նշել է RTS-ի թղթակիցը, ով ներկա է եղել այնտեղ: Ոստիկանությունը չի միջամտել, եւ ցույցը անցել է առանց միջադեպի: Դրա մասնակիցները «Սեւերի կյանքը նշանակություն ունի», «Ո՛չ բռնությանը», «Դադարեցնե՛լ ռասիզմը» կարգախոսներով պաստառներ են տարել։ Ցյուրիխում նույնպես ռասիզմի դեմ ցույցեր են տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ