News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցի բակերից մեկում դանակահարություն է եղել, ավտոմեքենայով իրար են հարվածել։ Ավելի ուշ հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խմբի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ժամը 20.30-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա` երկու, եւ 31-ամյա մի քաղաքացու։ Պարզվել է, որ ժամը 20.00-ին, Սուրենյանց փողոցի 2-րդ շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, հիվանդանոց տեղափոխվածը դանակահարել է բերման ենթարկված 28-ամյա տղամարդուն, որն էլ «ԿԻԱ» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարողին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ եւ վթարված ավտոմեքենան:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվեց դատարան. կա 2 մեղադրյալ
Գործով անցնող մեղադրյալները կալանավորվել են…
Իտալիայում ոստիկանությունը դեռահասների է հայտնաբերել, որոնք մանկական պոռնոգրաֆիա են տարածել
Ոստիկանությունը շարունակում է փնտրել անձանց, ովքեր կարող են մասնակից լինել հանցավոր կոնտենտի տարածման համար..
Բացահայտվել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը
գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ…
Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ…
Բեռլինում հարձակում է տեղի ունեցել սիրիահայի վրա
Երկու իսլամիստներ փողոցում դանակով հարվածել են Ալմասյանին՝ փորձելով սպանել նրան: Ալմասյանին հաջողվել է փախչել․․․
Պիտերում բժիշկ Արմեն Հովհաննիսյանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ պացիենտուհիներին նարկոզի տակ բռնաբարելու համար
Բացի այդ, «Յուվենտա» կլինիկայի 60-ամյա բժիշկին վեց տարով զրկել են բժշկությամբ զբաղվելու իրավունքից եւ պարտավորեցրել են տուժածներից մեկին բարոյական վնասի համար 70 000 ռուբլի հատուցել․․․
Ամենաշատ