News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լայնածավալ խաղաղ ցույցեր են անցել հարյուր հզարավոր մարդկանց մասնակցությամբ ԱՄՆ ամբողջ տարածքում եւ, մասնավորապես, Վաշինգտոնում, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան 12-րդ օրը, հաղորդում է BBC News. –ը։

Բողոքի ցույցերն անցել են Նյու Յորքում, Չիկագոյում եւ Սան Ֆրանցիսկոյում, իսկ Ֆլոյդի հայրենի Հյուսիսային Կարոլինայում տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

Վաշինգտոնում անվտանգության ուժերն արգելափակել են դեպի Սպիտակ տուն տանող բոլոր մուտքերը։ «Black Lives Matter» (Սեւերի կյանքերը կարեւոր են) գրառմամբ պաստառները ձեռքին՝ խաղաղ ցուցարարները հավաքվել են Լինքոլնի հուշարձանի, Սպիտակ տան հարեւանությամբ Լագայեթ այգու եւ վերջերս անվանափոխված Black Lives Matter հրապարակում։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ողջունել է բոլոր հավաքները՝ հայտարարելով, որ ցուցարարների մոտ կան ուղերձներ, որոնք հասցեագրված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նա մեկնաբանել է դեպքը, որը տեղի է ունեցել երկուշաբթի իրավապահների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ նախագահի՝ եկեղեցի այցելած շրջանում բողոքի ցույցը ցրելու նպատակով։

«Եթե նա կարող է զավթել իշխանությունը Վաշինգտոնում, նա կարող է մեկնել ցանկացած նահանգ, եւ մեզնից ոչ ոք չի լինի անվտանգության մեջ։ Մեր զինվորների հետ չի կարելի այդպես վարվել, նրանց չարժե խնդրել գնալ ամերիկացի քաղաքացիների դեմ»,-հայտարարել է քաղաքապետը։

Բոուզերը խնդրել է հետ կանչել բոլոր ուժային դաշնային ծառայություններին եւ Ազգային բանակի զորքերին քաղաքից՝ հայտարարելով, որ նրանց ներկայությունը «պարտադիր չէ»։

Նշվում է, որ ԱՄՆ մայրաքաղաքում խաղաղ ցույցերում մասնակցել են տարբեր ռասաների ներկայացուցիչները, ընտանիքների եւ երեխաների հետ մարդիկ, եղել է բարձր տրամադրություն։ Մարդիկ բաժանել են միմյանց սնունդ, ձեռքերի ախտահանիչ նյութեր, հնչել է երաժշտություն։

Ցուցարարները վանկարկել են Ջորջ Ֆլոյդի եւ Բրեոնա Թեյլորի անունները, որը նույնպես մահացել էր ոստիկանների պատճառով։

Ցուցարարների գործողությունները սպոնտան էին։ Ինչ-որ տեղ ընթանում էր քայլերթը, իսկ մեկ այլ վայրում նրանք ծնկի էին իջել իրենց ընկերների հետ Ջորջ Ֆլոյդի հիշատակի պատվին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ամբողջ տարածքում անցել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են անկարգությունների ոստիկանի պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Մինեապոլիս քաղաքում։

Անկարգությունները հանգեցրել են մարդկանց մահվան եւ ավերածությունների, թալանվել են խանութներ, հրկիզվել եւ վնասվել ավտոմեքենաներ ոչ միայն ոստիկաններին, այլ նաեւ խաղաղ բնակիչներին պատկանող։

Ռասիզմի դեմ ցույցեր են անցել նաեւ Եվրոպայում։

Protesters march past the Lincoln Memorial in Washington DC (6 June 2020)

Sisters Sarina Lecroy, 20, and Grace Lecroy, 16, at a protest in Washington

People pay their respects to George Floyd before a memorial service in Raeford, North Carolina (6 June 2020)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ