News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցուցարարների բազմությունն ուղարկել է տուն Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին ոստիկանությունը պարզեցնելու մերժման պատճառով, գրում է Washington Examiner-ը։

Հարյուրավոր ցուցարարներ քայլերթ են անցկացրել քաղաքում՝ պահպանջելով դադարեցնել Մինեապոլիսի ոստիկանության դեպարտամենտի ֆինանսավորումը ոստիկանի պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակացությամբ։

Քայլերթը մեկնարկել է Ոստիկանության ֆեդերացիայի գլխավոր գրասենյակի մոտ եւ ավարտվել քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի տան մոտ։

Մինեապոլիսի քաղաքապետը դիմել է հավաքվածներին՝ հայտարարելով, որ նա սատարում է խոշոր ռեֆորմները ոստիկանության դեպարտամենտում։

Սակայն երբ ցուցարարները հարցրել են նրան՝ արդյո՞ք պետք է պարզեցնել ոստիկանությունը, Ֆրեյն ասել է․ «Ես չեմ սատարում ոստիկանության դեպարտամենտի լիարժեք պարզեցումը»։

Այնուհետեւ բազմությունը քշել է քաղաքապետին՝ վանկարկելով․ «Գնա տուն, Ջեյքոբ, գնա տուն»՝ ստիպելով նրան լքել հավաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ