News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ուժային կառույցներին Վաշինգտոնում ցույցերի ժամանակ կատարած «ֆանտաստիկ» աշխատանքի համար։

«Շատ ավելի նոսր է բազմությունը Վաշինգտոնում, քան ակնկալվում էր։ Ազգային բանակը, Գաղտնի ծառայությունը եւ Վաշինգտոնի ոստիկանությունը կատարել են ֆանտաստիկ աշխատանք։ Շնորհակալ են»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Համացանցում հայտնվել էին բազմահազարանոց խաղաղ ցույցերի կադրեր ընդդեմ ռասիզմի Վաշինգտոնում, որոնք հրահրվել էին Վաշինգտոնում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությամբ։ Ակցիաներում մասնակցել են տարբեր ռասաների մարդիկ։ Նրանցից շատերը մասնակցել են իրենց ընտանիքների եւ երեխաների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ