News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գինեգործները կսկսեն վերամշակել գինին՝ վերածելով այն ձեռքերի համար հակաբակտերիալ գելի, իսկ ուտիլիզացիան կֆինանսավորվի Եվրամիության կողմից։ Ինչպես գրում է The Guardian թերթը, այդ քայլը կօգնի նրանց հաղթահարել ճգնաժամը ոլորտում, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։

Երկրում ընդհանուր առմամբ 33 գինու գործարան ներկայացրել է անհրաժեշտ ամեն ինչ 2 մլն հեկտոլիտր վերամշակելու համար, որոնք կվերածվեն էթանոլի ձեռքերի ախտահանիչ միջոցի համար։ Արդյունքում ստացված սպիրտը կիրառվում է ոչ միայն դեղագործական, այլ նաեւ կոսմետոլոգիական արտադրության մեջ։

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վերամշակել շուրջ 3 հեկալիտր գինի, որը կուտակվել է Ֆրանսիայի գինեգործների գինու մառաններում վաճառքի կտրուկ անկման, ակումբների եւ ռեստորանների հետեւանքով։ Հատկապես կտրուկ էին անկել շամպայնի վաճառքները։ Իսկ ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերին սահմանել են մաքսատուրքերի 25 տոկոսը, ինչը հանգեցրել է արտահանման ծավալների կրկնակի անկմանը, գրում է ՄԿ-ը։

Գինեգործները կկարողանան հայտ ներկայացնել ԵՄ սխեմայում մասնակցության համար մինչեւ հունիսի 19-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ