News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկան հրաժարվել է միանալ նավթի արտահանումը կրճատելու որոշմանը, որն ընդունվել էր նախօրեին ՕՊԵՔ երկրների եւ գործընկեր պետությունների կողմից։ Այդ մասին շաբաթ հունիսի 6-ին, հայտարարել է էներգետիկայի նախարար Ռոսիո Նալեն, հաղորդում է DW-ը։

«Մյուս երկրները երկարացրել են նավթի արդյունահանման կրճատումը մինչեւ հուլիս։ Մենք նրանց ասել ենք, որ սատարում ենք համաձայնագիրը, որը ստորագրվել էր ապրիլին։ Որեւէ խնդիր չկա»,-նշել է նա։ Նալեն նաեւ նշել է, որ Մեքսիկան «ամբողջովին պահպանում է» սկզբնական համաձայնագիրը, ըստ որի՝ նա համաձայնվել է կրճատել նավթի արդյունահանումը օրական 100 000 բարելով մայիսին եւ հունիսին, սակայն մյուս երկրները «չեն պահպանել դա»։ Ընդ որում՝ նախարարը չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։

Նախօրեին ՕՊԵՔ+ երկրները պայմանավորվել էին երկարացնել պատմության մեջ խոշորագույն համաձայնագիրը նավթի արդյունահանումը կրճատելու մասին։ Օրական 9,7 միլիոն բարելով նավթի արդյունահանման գործող կրճատման ռեժիմը կտեւի մինչեւ հուլիսի վերջ, հայտնել է ԱՄԷ-ի էներգետիկայի եւ արդյունահանման նախարար Սուհեյլ ալ Մազրուին՝ անվանելով ձեռքբերված համաձայնությունը որպես «համարձակ որոշում» եւ «կոլեկտիվ ջանք, որն արժանի է գործարքի բոլոր մասնակիցների գովասանքին»։

Մարտի սկզբին ՕՊԵՔ երկրները եւ գործընկերները Վիենայում հանդիպման ժամանակ չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին օրական հավելյալ 1.5 մլն բարել ծավալով։ Այդ ժամանակ կրճատման համար պնդել է Սաուդյան Արաբիան, իսկ Ռուսաստանը դեմ է ներկայացել։ Բանակցությունների ձախողումը հանգեցրել է նավթի գների անկման՝ հասնելով վերջին 18 տարվա նվազագույնին։ Դրա գնի վրա նաեւ ազդել է COVID-19-ի համավարակը։ Ապրիլին ՕՊԵՔ+ երկրները համաձայնեցրել են պատմության մեջ նավթի ծավալները կրճատելու խոշորագույն համաձայնագիրը մայիսին եւ հունիսին արդյունահանման ծավալները կրճատելու մասին։ Նոր համաձայնագիրը ենթադրում է հատուկ պայմաններ Մեքսիկայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ