News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Հիշե՛ք, որ դուք ձայն չհանեցիք, երբ կորոնավիրուսի խայտառակ «հաղթարշավի» պայմաններում մոլագարը բանտից չթողեց ազատեն առողջական խնդիրներ ունեցող ՀՀ երկրորդ նախագահին։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է  նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ բաց նամաոկով դիմելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նա մասնավորապես նշել է.

«Հարգարժան տիկին դեսպաններ,

Արդեն մեկ տարուց ավել հետևում եմ ձեր ինստիտուտների գործունեությանը Հայաստանում։ Հիշում եմ` տարիներ առաջ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված նույնիսկ ամենաչնչին խնդիրների դեպքում ձեր կամ ձեզ աֆիլիացված կառույցների արձագանքը չէր ուշանում, և դա իրոք սթափեցնող դեր էր կատարում իշխանական այրերի համար, որ չգայթակղվեն և իշխանություն կիրառելը չչարաշահեն: Իսկ այսօր, երբ տարբեր շինծու և կարված իբր թե կոռուպցիոն գործերի մասին փաստաբանները հայտարարում են, որ ակնհայտ քաղաքական դատավարություն է, ես իրենց հորդորում եմ այդ տերմինը չօգտագործել: Որովհետև Նիկոլ Փաշինյանը հպարտանում է դրանով, նա ոչ միայն չի ամաչում, նա հպարտանում է դրանով: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի էլ թաքցնում, որ ինքը մարդկանց դատում է` ելնելով քաղաքական նկատառումներից: Դա արդեն անցյալում է, երբ Հայաստանի իշխանությունն ուշադրություն էր դարձնում այդ հանգամանքին և կոմպլեքսավորվում էր քաղաքական դատավարություններից. հիմա այդպես չէ, և դուք դա շատ լավ գիտեք, դուք դա տեսնում եք:

Եվ, եթե դատավարություններն անթաքույց քաղաքական են, և դուք` տիկնայք դեսպաններ, համառորեն լռում եք, մի բան պետք է հաստատ իմանաք` վաղը լինելու են հակադարձ դատավարություններ: Դա բնական գործընթաց է, դա բնության օրենքն է:

Մենք կորոնավիրուսի մոլեգնման պայմաններում 60-ն անց նախագահ ենք խելագարի պես ամեն գնով կալանքի տակ պահում։ Կարծում եք սա որևէ մեկը մոռանալու՞ է։ Խոսք ասե՞լ եք։ Հիշե՛ք, որ վաղն ինչ էլ լինի, չեք կարողանալու այլևս խոսել, դրա բարոյական իրավունքը չեք ունենալու: Հիշե՛ք, որ վաղը նույն ԱԱԾ քննիչի մոտ հարցաքննության են տանելու Մարիամ և Շուշան Փաշինյաններին: Աստված երկար տարիների կյանք տա Վովա Փաշինյանին, բայց վաղը նույն ԱԱԾ-ականները դիմակներով ներխուժելու են նրա Իջևանի առանձնատուն և տան կտուրի տախտակներն է ստուգելու: Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող մարդկանց գույքը խլելու են ու հաշիվների վրա կալանքներ են դնելու, որ մարդիկ սոված մնան, նույնիսկ իրենց հաշվից չկարողանան հանապազօրյա հացի փող հանել: Նրանց նստացնելու են, նրանց տղաները փորձելու են փախչել ու վտարանդի դառնալ: Ու դուք չեք կարողանալու ձայն հանել, հիշե՛ք դրա մասին:

Ես վաղը իմ ուժերի չափով դրա դեմն առնելու եմ։ Թեև առանձնապես ցանկություն չկա, բայց եթե այնպես ստացվի, որ ես ու իմ ընկերները լինենք իշխանության մեջ, միգուցե և մենք փորձենք կանգնեցնել նման ընթացքը, բայց դուք չեք կարողանալու խոսել: Հիշե՛ք այդ մասին: Հիշե՛ք, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի ճակատագիր է խեղել իշխանությունից գլխապտույտի մեջ հայտնված մոլագարը, քանի ընտանիք է դարձրել վտարանդի, որ դեգերում են օտար եզերքում։ Դուք լուռ եք: Հիշե՛ք, որ հետո էլ պետք է լուռ լինեք, որովհետև հետո ձեզ չեն լսելու: Հիշե՛ք, որ դուք ձայն չհանեցիք, երբ կորոնավիրուսի խայտառակ «հաղթարշավի» պայմաններում մոլագարը բանտից չթողեց ազատեն առողջական խնդիրներ ունեցող ՀՀ երկրորդ նախագահին: Երբ մոլագարին նույն պայմաններում կնստացնեն ու նույնքան քամահրաբար կվերաբերվեն բանտում, հիշե՛ք, որ ձայն չեք հանելու: Ես կարողանալու եմ խոսել նման զարգացումների դեմ, դուք՝ ոչ. դրա բարոյական իրավունքը դուք չունեք: Որովհետև հետո, եթե ես եղա իշխանության մեջ, ես ձեզ չեմ լսելու: Ես, ամենայն հավանականությամբ, կանեմ այն, ինչ դուք հորդորում էիք մինչ հեղափոխություն կոչվող այս մեկ մոլագարի թատրոնը, բայց դուք այլևս չեք կարողանա նոր բան հորդորել: Հիշե՛ք սա, տիկնա՛յք դեսպաններ, և այս մասին «մեմոներ» գրեք ու թողեք նաև ձեզ հաջորդողներին: Թող ձեզ փոխարինման գալիք ապագա դեսպաններն էլ իրազեկված լինեն, ինչի իրենց խոսքը բանի տեղ չեն դնում Հայաստանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով
Դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց անձեռնմխելիությունը որպես պատգամավորի թեկնածուներ...
Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատն ընդմիջվել է անձեռնմխելիության փաստաթղթեր ներկայացնելու համար
Դատախազներն ուշացած ներկայացան դատին...
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը
Նախորդ մի քանի նիստեր հետաձգվել էին տարբեր պատճառներով...
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
Նախորդ նիստերը կայացել էին մայիսին...
Խոչընդոտ չեմ տեսնում մեր բողոքների քննարկման եւ մեր համար դրական լուծման համար. Քոչարյանի գործով դատախազ
Ոչ միայն մեղադրանքը վերաորակվի, այլ նաեւ այս միջնորդություններն…
Քաղաքական հետապնդումը Քոչարյանի հանդեպ էլ ավելի նկատելի է նախընտրական շրջանում. փաստաբան
Այսօրվա դատական նիստը հետաձգվել է...
Ամենաշատ